Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էյնշտեյն-Ալբերտ (1879—1955)_ Ամերիկյան աշխարհահըռչակ_ֆիզիկոս։

էդիսոն—Թումաս Ալվա. (1847—1981) — Ամերիկյան հայտնի էլեկարոտեխնիկ, գյուտարար։

Տողատակի ծանոթությունները հեղինակինն են։

   ԷԼԵԳԻԱ, ԳՐՎԱԾ ՎԵՆԵՏԻԿՈԻՄ
           (էջ 250)

Գրել է 1925 թ. մարտից հետո, հավանաբար արտասահմանից վերադառնալուց հետո և Երևանում։ Աոաջին անգամ տպագրվել է նք 1926 թ, | գրքում։ Զետեղվել է ԾՊ և Երկերում: Տպագրվում է վերջինից, որտեղ պոեմը սխալմամբ թվագրված է 1925 թ. հունվար, Վենետիկ։

Տեսի երկիրը ես Իտալիա, և Վենետիկը, և գոնդոլներ... — Արև֊ մըտահայ բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական գործիչ Նահապետ Ռուսինյանի (1819—1876) «Կիլիկիա» բանաստեղծության տողերն են' վերափոխված։

Այնտեղ շրջում էր պոետը մեր — Խոսքը, և առհասարակ պոեմն ամբողջովին վերաբերում է Ավետիք Իսահակյանին (1875—1957), որին Չ._ն արտասահմանում ճանապարհորդելիս այցելել է Վենե- տիկում ու հյուրընկալվել շուրջ մեկ ամիս (մարտին)։ Իրեն կարծում էր նոր մի Նազոն — Ակնարկում է հռոմեական բանաստեղծ Օվիդիոս Նաղոնին (մ. թ. ա. 43—մ.թ.ա. 17), որն Ավգուս- տիանոս կայսեր հրամանով կյանքի վերջին տարիներն անց է կացրել հայրենիքից հեռու, աքսորում' Սև ծովի ափերին։

Ուր կուզեիր որ Զարոդ ապրի — Ակնարկում է Ավ. Իսահակյանի 《Ավագյազի մանիներ》շարքի Զարոյին։

   Տեքտային տարբերություններ

Նք 3 Այնտեղ շրջում էր պոետը ծեր 206 հա Առել է Մարքսը.—կեցությունն է Որ կաղապարում է ուղեղը մեր։_ 391