Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

65 Որ իմ մարմինը ո՛չ-ոք չգտնի,
Որպեսզի ոչ-ոք երբեք չիմանա,
Թե ո՛ւր է թաղված հին Աթիլլը — նա,
Որ հավասարեք ձեր փառքը գետնի...

Որպեսզի կրկին, երբ երկրի հրից
70 Երկնի աստղերը գանգատվեն քարին —
Իր հին երազին մի՛շտ հավատարիմ
Արքա Աթի՜լլը բարձրանա նորից․․․