Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1917


ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶ

(պոեմ երգիծական և ողբերգական)

Բուրդը գրին ու գզեցին...
ԱԹ․ ԽՆԿՈՅԱՆ

1


Ցերեկի վազքից, հոգսերից հոգնած՝
Տուն վերադարձա գիշերի կիսին։
Իսկույն քնեցի։ Եվ մեկ էլ, հանկարծ,
Մի երազ տեսա հայ ազգի՛ մասին։
5 Ես չեմ հավատում ո՛չ մի երազի։
Բայց արթնանալիս վախեցա, ասի.
Վատ բան է ասում իմ երազը այս՝
Ինչ էլ որ լինի — տեսիլ թե երազ —
Ինչ էլ որ չինի — պատմեմ աշխարհին,
10 Թող օրը անցնի — ու հետը բարին։