Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4


Ու մութ էր շուրջս, մի մթին գիշեր։
40 Աշխարհը հեռուն քնել է լռին։
Երկնքից կախված նայում էի ես
Վարը տարածված երկրի խավարին։
Սկզբում ոչինչ դեռ չէր երևում․
Խավար էր միայն, մառախուղ ու մութ։
45 Բայց հետո հանկարծ հեռու-հեռևում
Կարմիր բռընկեց մի կրակ աղոտ։
«Հիվանդ կա» ասի մտքիս մեջ ինձ ես
«Հիվանդի համար կրակ վառեցին»։
Ու միտք անելով ինքս ինձ էսպես։
50 Նայում էի ես այդ կարմիր կայծին,
Երբ նրա կողքին, հապշտապ, արագ,
Տագնապով վառվեց մի ուրիշ կրակ։
Հետո մոտեմոտ, իրար հետևի՛ց
Ուրիշ կրակներ վառվեցին նորից —
55 Ու ծուխ բարձրացավ, ու հրդեհ, ու բոց
Հսկա լեզուներ վառվեցին միգում—
Եվ մեկը ասաց իմ քնած հոգուն,
Որ վառվում է ողջ երկիրը Հայոց....

5


Ու, ծուխ շնչելով արնագույն մումում,
60 Նայում էի ես վառվող հրդեհին
Եվ տեսնում էի՝ վարը, մշուշում
Վառվում է ահա մեր երկիրը հին։
Եզերքից-եզերք հրդեհը դեղին
Գրկել էր Հայոց աշխարհը, ու նա
65 Անկամ հանձնված կարմիր հրդեհին
Վառվում էր հսկա քուրայի վրա։