Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Խեղճը հազալով արյուն էր թքում։
Եվ նորից, պարզած զույգ ձեռքերը վեր,
Հերոսի նման անփույթ, անձնըվեր
Վազում էր առաջ ու երգ էր երգում
100 Վրեժաժպիտ ու մահագուշակ—
Ու ծածանվում էր նրա աջ ձեռքում
Թաշկինակը իր, որպես դրոշակ...

7


Երբ հուրը մնաց սարի ետևում —
Կանգ առավ մի պահ այդ մարդը հանկարծ,
105 Երկչոտ աչքերով նա զննեց հեռուն —
Բայց չէր երևում կրակի մի կայծ։
Խորունկ շունչ քաշեց ու նստեց քարին։
Մի-երկու վայրկյան սպասեց լռին․—
Գիշեր էր շուրջը, խաղաղ ու հանդարտ։
110 Եվ ահա, որպես փորձըված մի մարդ։
Մատները դրեց շրթունքների մեջ
Եվ երկու անգամ բարձր, զի՜լ սուլեց։
Եվ ահա մեկ-մեկ, իրար հետևից,
Դուրս եկան նրա ընկերները քաջ,
115 Մոտեցան նրան, բռնեցին թևի՛ց
Ու հուզված՝ կերան ընկերոջ առաջ։
— Ի՞նչ արիր, Ահո՛— հարցրին նրան։—
Բայց Ահոն չուներ լեզու ու բերան․
Սրտի տրոփից չէր կարող խոսել։
120 Խնդրեց մի վայրկյան, մի քիչ սպասել,
Շրթերը ծամեց, բարձրաձայն հազաց—
Ու հուզված ձայնով նա՝ այսպես ասաց.
«Հորիզոններում տիեզերական,
Ուր աստղ ու լուսին բոցկլտում են վառ,