Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմ սիրտն էլ, ասաց, այդպես է ուզում —
280 Բայց կա սառը միտք, քարե համոզում,
Որ շտապելով ոչինչ չես անի —
Քամու բերածը քամին կտանի․․․»։
Եվ այդպես, հուզված, զայրույթը հոգում,
Աչքերում կրակ, թույն ու բորբոքում—
285 Նա դեռ շատ կանե՛ր վեճ ու ղալմաղալ,
Բայց երկինքն հանկարծ սկսեց դողալ։
Դողում է՛ր կարծես երկինքը ամբողջ...
Վետերանը ծեր քար կտրեց ասես.
Շշնջաց միայն շրթերով դողդոջ.
290 — Տղերք, Ահոյի ահազանգն է էս...

10


Եվ ճիշտ որ. անհուն գիշերի գրկում
Մռնչում էր խուլ, ողբաձայն երգում,
Ու հոսում էր հորդ ձայնի մի հոսանք․
ճչում էր կարծես վիթխարի մի զանգ։
295 Ու ղողանջները գիշերի գրկում
Մագլցում էին հորիզոնն ի վեր։
Ես մտածեցի՝ մինչ հիմա կյանքում
Ով է այսպիսի ահազանգ տվել,
Որ արթնացնի քուն մտած մարդուն...
300 Բայց հարցս թվաց սրբապղծություն։
Օ, ո՛չ մի ժամկոչ չի զանգել այդպես,
Թեկուզ հրդեհներ շատ է պատահել։
Չէ՞ որ ազգը մեր քնած է ասես —
Մեր քնած ազգին այդպես է վայել...
305 Այս զանգը ազգիս թող խրատ լինի,
Որ արթուն մնա, որ էլ չքնի...
Մինչ ես, դողալով տերևի մի պես․