Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


370 Չի կարողանում մեր վշտից քնի,
Ուզում է մի կերպ, մի բանով օգնի,
Ու իր հեռավոր, լուսավոր ափում
Մեր վշտի համար արցունք է թափում։
— Հայրենակիցնե՛ր, թե ամեն մի մարդ
375 Թափելու լինի մի շիշ արտասուք—
Մեր երկիրն էլի՛ կխնդա զվարթ
Ու էլ չի լինի ավերում ու սուգ։
Հայրենակիցներ, հաշվել եմ, գիտեմ,
Եվ երդվում եմ մեր հրդեհովը վառ,—
380 Արտասուքն այդքան կբավե արդեն
Մի փոքրիկ հրդեհ մարելու համար։
Եվ հետո — երեկ, երբ խղճով հանգիստ
Քնել էիք դեռ բոլորդ անխռով—
Մեր անզուգական բարեկամներից
385 Ջութ ենք պահանջել մենք հեռագրով։
Սակայն մինչև գա օգնությունը այդ—
Ով մի սուր առած, ով թեկուզ մի փայտ,
Շարքերով անծայր, ստվար, բազմահոծ—
Երթա՜նք փրկելու ժողովուրդն հայոց․․․»։

12


390 Երբ ձայնը նրա խզվեց զնգոցով—
Վարը հավաքված բազմությունը ծով
Մռնչաց ինչպես մի քաջ անվեհեր.—
— Էրթա՜նք փրկելու ժողովուրդը մեր։
Քիչ մնաց՝ վերից մռնչամ ես էլ.
395 Իմ ամբողջ կյանքում ես չէի տեսել
Մեր ճղճիմ կյանքի անթափանց մթում
Այդպիսի անկեղծ ոգևորություն։
Եվ աչքս հառած հուզված ամբոխին՝