Մշուշում հանկարծ դեմ ելան նրանց
Խմբեր կիսամերկ ուրվականների,
Որ փախչում էին ճանկերից հրի․․․ 460
Ու փախչում էին նրանք րա քայլերեր․
— Կիսամեռ մարդիկ, կիսավառ կիներ
Ու ծերունիներ տեսիլանման.
Հայոց աշխարհի ժողովուրդն էր այն,
Որ ահաբեկված սրից ու հրից 465
Փախչում էր անդարձ հայոց աշխարհից.․․
15
Երբ նրանք այդ սև պատկերը տեսան—
Հրաբուխ դարձավ քենը սրբազան
նրանց անվեհեր ու վեհ սրտերում․
Եվ ահա, այդ սուրբ զայրույթով եռուն 470
Ու մռնչյունով աշխարհասասան
Մի թռիչք արին — ու հրին հասան։
Տեղ հասան տեսան—շատ են ուշացել.
Իրենցից առաջ շատերն են հասել
Ու իրենց նետած կրակի մեջ վառ 475
Աշխատում են մի եռանդով անմար․
Կրակի միջից իրեր են հանում—
Եռանդով անմար, աշխույժով անհուն։
Նայում էր Ահոն վառվող կրակին—
Եվ ահա այնտեղ նա տեսավ մեկին, 480
Որ իրեն նետած կրակը անել
Ուզում էր մի բան հրդեհից հանել։
ճանաչեց նրան — ու շշմած մնաց․․․
Ու թվաց նրան, թե ինքը քնած
Երազ է տեսնում ընկերոջ մասին... 485
Բայց երբ որ տեսավ ընկերոջ ուսին