Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բայց ինչո՞ւ համար, Լեգեոն ընկեր․․․
«— Ախ, Ահո՛, Ահո՛․.. Մեծ աղետը մեր
520 Պե՞տք է վերջապես մի կերպ մեղմանա․․․
Դուք ի՞նչ գիտեք որ... Ես ներկա եղա
Մեր Ժողովրդի սոսկալի բախտին.
Ես ներկա եղա հայ ազգի գաղթին
Եվ համոզվեցի, հասկացա ես, որ
525 Ամենից առաջ բուրդ է հարկավոր
Մեր անտերացած, որբ ժողովրդին.
Միթե՞ չգիտես, որ ձմռան ցրտին
Նա դաշտում թափված, անտեր պիտ մնա
Բաց դաշտի վրա, ձյուների վրա
530 Ու պետք է մեռնի անտուն ու անտեղ—
Ո՞վ կտա նրան անկողին այնտեղ...
է, ես խոսելու չունեմ ժամանակ.
Գործ է հարկավոր և ո՛չ թե հանաք։
Եվ դու էլ, Ահո, ասա բոլորին,
535 Որ իմ հետևից հանձնվեն հրին՝
Բուրդ-բամբակ հանեն կթակի տակից—
Իսկ երբ հանեցինք բուրդը կրակից՝
Կերթանք, կգտնենք ժողովուրդը մեր
Եվ բուրդ կտանենք մենք նրան նվեր։
540 Եվ ժողովուրդը մեր որբ, արնաքամ,
Բուրդը գնելով մեր կյանքի գնով—
Հանգիստ կքնի առաջին անգամ
Մի եդեմական, մի անո՜ւշ քնով..․»։
Երբ Ահոն այս մեծ խոսքերը լսեց
545 Ընկերոջ առաջ խոնարհվել ուզեց—
Ուզեց համբուրել ոտքերի փոշին.
Զարմացավ նրա հանճարի ուժին։
Հենց այն էր՝ իսկույն ուզում էր փորձի,
Բայց ընկերն ասաց.—«Ուրեմն — գործի,