Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երգում էր քամին, հեծկլտում էր խուլ-
640 Նվում էր կարծես մորթվող մի ուլ․․․

19


Երբ լսում էի այս խուլ երգը ես
Մի վայրկյան միայն մոռացա ասես
Բրդի քարվանը Լեգեոն մեծի,—
645 Բայց երբ որ հանկարծ նրան հիշեցի
Սրտիցս կարծես հեռացավ մի ամպ
Եվ սիրտս լցվեց անհուն բերկրությամբ։
Դաշտը մի վայրկյան լուսացավ կարծես —
Ու սիրտս նորից դադարել ուզեց.
650 Տեսա, որ դաշտում, անտուն, անկրակ,
Ձյուների վրա պառկած են նրանք,
Ձյուների վրա, և ո՛չ թե հողին,
Ձյուների վրա — առանց անկողին...
Ու սրտիս զարկով նորից հիշեցի
655 Բրդի քարվանը Լեգեոն մեծի —
Ու սիրտս նորից շունչ առավ հանդարտ.
— Ախ, նրանց համար փրկություն էր այդ․․․
Եվ ճիշտ որ՝ տեսա՝ վեհանձն, անձնվեր,
Ահա անձնուրաց հերոսները մեր,
660 Վեհ գործով տարված, մտազբաղ, լռին,
Բուրդ են բաժանում գաղթականներին...
Երկնքից իջած մի հրաշք էր այդ.
Մի վայրկյան չանցած, կամ մի ակնթարթ,
Ես տեսա հանկարծ, որ բոլորն արդեն
665 Պատրաստվում են, որ տեղերը հարթեն
Եվ մոռանալով ձմեռ ու մշուշ —

64