Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անկողին մտնեն ու քնեն անուշ...
Ու սիրտս ճախրեց, որպես մի թիթեռ.
Վայր ընկավ կարծես սրտիցս մի բեռ.
670Աշխարհը կարծես լույս դարձավ ու փայլ.
— Օրհնե՜նք քեզ հավերժ, Լեգեոն եղբայր.
Այդ անրջական վայրկյանին ես, ա՜խ,
Որբերի քնին շա՛տ էի ուրախ...
Շա՛տ էի ուրախ նրանց հանգստին.
675Ուրախ էի, որ նրանք վերստին
Գոնե մի գիշեր քնելու են կուշտ՝
Անո՜ւշ մոռացած զրկանք ու կորուստ...
Երբ հաջորդ պահուն բախտից խելագար
Ես թաց աչքերով նայում էի վար —
680

Դրախտավայել ժպիտը շրթին

Ժողովուրդը իմ քնել էր արդեն...
Ու չկար արդեն ձյուն, ձմեռ ու մուժ․
Ժպիտը շրթին քնել էր անուշ,
Քնել էր հանգիստ ժողովուրդը խեղճ
685 Եվ իր երկնային երազում անվերջ
Տեսնում էր գուցե նա աշխարհը հին,
Երբ երկրի վրա հոգսեր չկային,
Երբ մարդը ուներ ժպիտներ ու թև
Ու երգը շրթին ապրում էր թեթև...
690 Նայում էի ես իմ ժողովրդին —
Ու դրախտային ժպիտը շրթին
Այնքան քաղցր ու խոր խռմփում էր նա,
Որ ես վախեցա... որ էլ չարթնանա...
Բայց վախս միայն մի վայրկյան տևեց.
695 Անխուսափ մի միտք սիրտս արևեց.
— 0, թո՜ղ չարթնանա, ասացի ես ինձ.
Գիշեր է դուրսը մի մահու թախիծ,
Գիշեր է դուրսը ու ձմեռ է ցուրտ—
Քնի՜ր, օ, քնի՜ր, իմ խեղճ ժողովուրդ...

92-5