Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1918

Հ Ա S Վ Ա Ծ
Օրերը այստեղ են բերել։
Եվ ես
Այստեղից
Անցնում եմ՝ տարտամ ու երեր։
5 Նորից
Քայլերս դարձել են տարտամ։
նորի՜ց ծանրացել է
Սրտիս մեջ թախիծը
Անկամ։
10 Գնում եմ,
Գնում եմ—
Նորից.
Գիտեմ, որ անցնում է տարին։
Գիտեմ, որ
15 Նորից ու նորից
Ոտքերս առել են քարի՛․․․