Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու շուրջս խավար է։
Ոլ շուրջս մշուշ է
Ու մահ։
20 Գիշեր է — ու վարը
Հիմա
Խարխուլ, խուլ ծփում է
Խոնավ
Խորխորատը
25 Հնի
Թափվում է, թափվում է
Արյան պես կարմիր մի
Գինի․․․

Հեյ ո՞ւր եմ հիմա ես —
30 էս ո՞ւր եմ—
Ես ո՞ւր եմ
Հասել․
Եվ ո՞ւր է,
Երկի՛ր ի՛մ,
35 Քո հուրը —
Փրփուրը —
Լուսե։

Էն ո՞վ է սրտին քո
Դրել իր
40 Կապարը —
էն ո՞վ է թքել քո
Հրին.
Հե՜յ ո՞վ է կոփել կուռ,
Անդուլ այս խավարը՝
45 Մահե շիրմաքարը
Լռին։

68