Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ո՞վ է
Տվել քեզ
Այս խեղճ հոգնությունը,
50 Այս խեղճ հոգնությունը
Հիմա֊
Երբ քո հոգնությունը
Քարի հոգնություն է—
Քարի՜ հոգնություն է
55 Ու մահ։

Իսկ է՞ն, որ թռել ես,
Հոգով
Փրփրել ես,
Սրտում քո կրել ես
60 Հուրե՜ր ու հուրե՜ր.
Հազա՜ր դար քո կամքը
Կոփել ու կռել ես —
Սրել ես քո կամքը
Հրե...

65 Իսկ է՞ն, որ սրտիս մեջ
Հազա՜ր դար կրել եմ
Քո քաղցր գալիքը լուսե.—
...Օրերը եկե՜լ են,
Օրերը հասե՜լ են,—
70 Ու հուրը դարձել է քո — սև.․․

Եվ ի՞նչը,
էլ ինչը
Պիտի փոթորկի քո
Հին սիրտը —իմ սիրտը հիմա.
75 էլ ո՞ւմ նետե՛մ ես