Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն,
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր․
Նայել պահվող ճամփաներին անանուն
Ու երազել խնդություններ արևառ։ 5
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշված,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած։
Ականջ դնել ցորենների շշուկին 10
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
Ու երգ դառնա երկնասլաց իմ հոգին
Ու երազները մեղմորեն, օրորեն։
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն
Աչքերս հառել հուրհրատող երազին,