Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վառվում ես, Սո՛մա, մեր երակներում
Դու, որպես գինի,—
Եվ քեզնով հարբած ուզում ենք մենք էլ,
Որ այս աշխարհում քո կամքը լինի․․․

IV


45 Սո՛մա, օ, Սո՛մա, սրբազան խմիչք,
Սրբազան դու սեր,
Ոգևորության դու քա՞ղցր գինի,
Երկունքի գիշե՜ր։

Արշալույսների սրբազան արգանդ,
50 Ոգու Կաթն Ծիր.
Արևից առաջ դո՛ւ երկնից անցար,
Ոսկի փռեցիր։

Օ, Սրբազան հա՜րս դու ազատության,
Դու — ազատությո՜ւն,
55 Դու — վերջին ցնորք վերջի՜ն քաղցրության
Դու — ոգու խնդում։

Դո՛ւ, որ սրտերում փրփրում ես վառ,
Հոսում ես արագ,
Ու փրփուր-փրփուր եփվելով սրտում
60 Վառվում ես հանկարծ, դառնում ես կրակ։—

Սո՛մա, օ, Սո՛մա, օրհնվի՜ թող այն
Վայրկյանը կարմիր աշխարհում այս չար,
Երբ մարդու սրտում առաջին անգամ
Հրի փոխվեցիր ու Ա՛գնի դարձար․․․

73