95
Ո՞վ չի տեսել, երր իջնում է թանձր գիշեր-
Շիրիմներից դուրս են թռչում ոսկի լույսեր։
Փոշիացող ոսկորներից Լույս է ծորում․
Գինի՛դ է այն, որ չի վառվել մարդու օրում։
Գինի՛դ է այն, որ զուր հուզվել, բայց չի՛ վառել՝ 100
Գինի՛դ է այն, որ մարդ իր հետ վա՛ր է տարել․
Ու գիշերի թանձր մթում—
Հրե մի սուր —
Դուրս է թռչում գերեզմանից՝
Վառվում է զուր...
105
Սո՛մա, գինիդ, որով հարբել,
Խենթ ենք հիմա —
Դա՜ր ու դարե՜ր տվել է մեզ
Երկունք ու մահ.
Մա՛հ է տվել ու գերեզման, 110
Հող ու անհուն —
Որ դուրս թռչի, ազատ վառվիր
Գերեզմանում․․․
Ու չէր վառվում դա՜ր ու դարեր
Աշխարհը քար.
115Հիմա վառվեց․․․ Խե՜նթ ենք մենք էլ
Ու խելագար։ —
Պա՜ր ենք բռնել խելագար,
Հրդեհում ենք ու վառում—
Այն ամենը, ի՛նչ որ կար 120
Հազարամյա աշխարհում։