Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու արյունը մեր՝ խառնըված հրին՝
Վառվում է ագահ,—
Ու Հույս է տալիս վառվող աշխարհին
Դեմքդ հեռակա։

VI



125 Ու դառնում է մեր շուրջպարը արագ,
Եվ մեր շուրջպարում — հրդեհի պարում
Հեքիաթ է կյանքը, ու մարդը — կրակ։

Հրթի՜ռ-հրթի՜ռ վեր են թռչում
Կյանքերը մեր կարևեր,
130 Ու վառվում է աղջամուղջում
Ողջակիզվող սիրտը մեր։

Ամբոխները զրահապատ
Ծափ են զարկում ու պարում,
Ջահ է դարձել ամեն մի մարդ
135 Կրակապատ աշխարհում։

Ու պար բռնած ու խելագար
Ե՜րդ ենք ասում կրակին —
Ու վառվում է աշխարհը քար
Մրրիկներում կրակի։

140 Կիրակի է կյանքն հիմա —
Ջահազարդվա՜ծ, կրակուն —
Ու պարում են կյանք ու մահ
Սո՛մա, քո սուրբ կրսկում...


76