Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

VII



Հե՜յ, հեռավոր ընկերներ ու եղբայրներ,—
145 Դուք չե՞ք լսում. ձե՛զ ենք կանչում,—
Զվարթ ու սեգ,
Եկեք մտե՛ք շուրջպարը մեր —
Եկե՜ք, եկե՜ք։

Օ, կո՜ւյր է նա, ով չի տեսնում
150 Երկինք հասած կրակը թեժ.
Եկե՛ք, եկե՛ք, ով սիրտ ունի
Ողջակիզվող ու հրակեզ։
Ով որ եկավ — պետք է իր հետ
Ողջակիզվող մի սիրտ բերի —
155 Եկեք, հսկա պաըը մտեք
Աշխարհային հրդեհների։

Ու ծավալվի՛ թող
Աշխարհովը մեկ
Հրդեհը մաքրող,
150 Բոցը հրաշեկ։

Կյանքը հնամյա,
Որ մխում է զուր —
Թող մոխի՛ր դառնա
Ու անցնի իզուր։

165 Հո՛ւրը թող մնա,
Հրդեհը հոգու,
Որ հրաշք դառնա
Աո՛մա, խոսքը քո։

77