Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

VIII


Ու գալիս են անվե՜րջ, անվե՜րջ
170 Ամբոխները ահագին
Որ կյանքը հին ու սնամեջ
Ողջակիզեն կրակին։

Ու հուրն ընկած, անդարձ, անել,
Այրըվում է կյանքը քար—
175 Ու հրդեհում պար են բռնել
Ամբոխները խելագար։

Ու արյունը մեր, խառնըված հրին,
Վառվում է հրում` զո՛հ է սրբազան—
Ու ժպտում է քո դեմքը աշխարհին
180 Այս հրդեհներում աշխարհասասան...

IX


...Թվում է հիմա կյանքը իմ հոգուն

Մի ոսկի տեսիլ․

Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ կյանքի հոգուն

Հիմա՛ եմ հասել․

185 Ինչ լա՜վ է, Սոմա, որ քո կրակում

Վառվում եմ ես էլ․․․


Կվառվեմ հիմա, որպես զոհ կամքիդ

Ու զոհաբերում,

Եվ եթե մարի հրդեհը այս մեծ,
190

Որ չունի մարում—

Դու էլի՛ հազար հրդեհ կվառես

Այս չար աշխարհում․․․

78