Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սո՛մա, սերը քո թույն է ու գինի,

Բայց քա՜ղցր է այնքան.

195 Սո՛մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես

Ու վաղը չկամ

Սո՛մա, աշխարհում թող կամքդ լինի

Տիեզերական։—


Կյանքս կմարի՝ հին, չնչին մի կայծ

Քո ոսկի հրում—

200 Բայց վառվի՜ պիտի սիրտս մոխրացած

Քո բոլո՜ր գալիք արշալույսներում.․․