Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

IV


Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով

վառված։—

40 Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարվարծ։ —
Դաշտն էր դեմը՝ փռված էր նա շառագունված ու

արևուն,—

Ու հեռևում, ճամփի վրա հսկա քաղաքն էր երևում։—
Ծո՜ւյլ նազանքով, իրիկնային արևի տակ

անփույթ փռված՝

Պսպղում էր քաղաքը հին՝ հազարերանգ մի

գանգրված։

45 Հեռո՜ւ, հեռո՜ւ, անծայր ու լայն, տարածվել էր

քաղաքը հին —

Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մեջ

իրիկնային։

Հաղթ շենքերը, բարձր ցցված, կարծես կախված

կարմիր օդում՝

Հետըզհետե մթնում էին, անգունանում ու աղոտում։
Հեռու հրով միայն վառված պատուհանները ապակի
50 Փայլում էին արյունամած վերջին հրին արեգակի.
Արևի դեմ փայլում էին հրաբոսոր՝
Բռընկվել էր նրանց սրտում տագնապը սուր...
Եվ երկընքի սիրտը մխված բևեռների պես

արնաքամ՝

Փայլում էին արյունամած ծխնելույզներն

հսկայական։

55 Ծուխ չէր ելնում նրանց փողից՝ չէին փնչում

երկինքն ի վեր.

Չէր կարծրանում նրանց ծուխից իրիկնային

երկինքը էլ։—

Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետե—
Ու մշուշում կորչում էին ծխնելույզները երկաթե։—