Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

V


Իսկ քաղաքից դեպի հարավ՝ ահատեսիլ ու

հաղթական՝

60 Երևում էր երկաթուղու կայարանը հսկայական։
Լսվում էր մերթ շոգեկառքի սուլոցը սուր հեռու

մուժում—

Մորթում էին կարծես այնտեղ խելագարված

մի անասուն․․․

Ճչում էր սուր, հուսակտուր, ու հուսահատ

ձայնը նրա,

Որպես անդարձ մահի մի լուր տարածվում էր

դաշտի վրա։—

65 Ցրված էր նա, կայարանը, հսկա ու հաղթ,

նրանց առաջ։—

Ոլ հանգույցից կայարանի, դաշտովը մեկ

լայնատարած՝

Դեպի հյուսիս, դեպի հարավ, ու արևմուտք,

ու արևելք—

Ուղիները երկաթագիծ ձգվել էին ամենուրեք։—
Երակների պես երկաթե քաղաքամոտ կայարանից
70 Հեռո՜ւ, հեռո՜ւ ձգվել էին, ուղիները երկաթագիծ։
Երակների պես երկաթե՝ ամուր գրկած

կուրծքը հողի՝

Սեղմըվելով հետզհետե՝ փախչում էին

գաղտագողի․․․

Ու ցցված էր ուղիների խաչակնքման սեղմ

հանգույցում—

Կայարանը, որպես մի հարց, որպես հսկա

մի քարացում։

75
Ուղիների ճամփամիջում հանգույց էր նա
կարծես կապված—