Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու անզիջում կռվում էին ամբոխները

խելագարված։

Կարծես նետված մի հաղթ ձեռքով՝ աշխարհային

կամքին հլու՝

Գնո՜ւմ էին կովո՜վ, երգո՜վ կայարանը գրավելու։—


VI


Կռվում էին։ Սուրում էր մի իրիկնային

մարմանդ քամի։

80 Դեմը քաղաքն էր տարածվել՝ հազարամյա

մի թշնամի։

Սֆինքսի պես հսկայական, շեկ ծծերը դրած հողին՝
Նա կտրել էր արևակամ ամբոխների կարմիր

ուղին։—

Ու կայարանը՝ հաղթանդամ, իրիկնային

կարմիր մուժում,

Հաղթ նստել էր նրա առաջ, որպես նրան

հսկող մի շուն։

85 Հաղթ նստել էր նրա առաջ ու տիրուհու

կամքին գերի՝

Երթն էր հսկում գետնատարած, երկաթագիծ

ուղիների։

Ու գծերի մոտ երկաթե, դեպի հյուսիս, դեպի առաջ՝
Ձգվել էին ալիքաձև խրամատներ գետնատարած։
Թշնամին էր պահվել նրանց ալիքաձև գետափորում
90 Ու մատներով արյունոտած դեմը փռված դաշտն

էր փորում։

Մտել էր ջերմ կուրծքը Հողի՛, հողի սրտում

դարան մտած՝

Կրակում էր գաղտագողի, նենգ ձեռքերով

արյունոտած։