Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կռվում էին` մոտենալով, մոտենալով հետզհետե: Պայթում էին զրընգալով հրանթները երկաթե: — 95 Ե՛րգ էր կարծես կռիվը այդ, որ զնգում էր

մայրամուտում.

Նայես` թռավ մի հրանոթ ու թունդ պայթեց

խրամատում...

VII

Կռվում էին, ու կռվելով անցնում էին նրանք առաջ: ՈՒ դաշտերում իրիկնյան մա՜հն էր քրքջում

հմատարած:

Երգում էր նրա երգը խառնած հրանոթի

զրնգումին,—

100 Անցնում էին նրանք առաջ ու կրակված կռվում էին Երգ էր սիրտը ամեն մեկի, երգ էր հայացքը

կրակոտ.

Վառվում էր սիրտը ամենքի, որպես կարմիր մի

առավոտ:

Ե՛րգ էր կածես արևը հին` իրիկնային լույսով

վառված —

Եվ երգելով կռվում էին ամրոխները խելագառված...

VIII

105 Եվ երգում էր մեկը` հզոր, հուժկու ձայնով

ահեղագոչ

.

Գո՜վքն էր երգում կռվի ելած, արիացած իր

ընկերոջ: —

Որպես բազե` երգը նրա սլանում էր հեռու՜,

հեռու՜—

Եվ երգելով կռվում էր նա` լուսաժպիտ ու ահարկու: Երգում էր նա: Մայր էր մտնում արևը հին`

կարմիր քուրա: