Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ն:110 Եվ դաշտերում իրիկնաին — զանգ էր կարծես

ձայնը նրա:

Զա՞նգ էր կարծես, զանգում էր զիլ,որ ողզ

աշխարհը իմանա —

Բորբ կարոտով անծայրածիր,կրակելով երգում էր նա:—

IX


«...Ստեպներից,անտառներից,քաղաքներից Հեռու ու մոտ—

Մենք մեր սիրտն ենք բերել նորից`հուսավառված ու կրակոտ:

115 Այստեղ հիմա կռիվ է,մահ, ու աղզամուղզ է անորոշ,—

Մենք մեր սիրտն էնք պարզել հիմա — մահի հանդեպ` կարմիր դրոշ:

Արյունաքամ մա`յր է մտնում հազարամյա արև հին.

Արյունավառ ժպտում է մեզ այս աշխարհը իրիկնաին:

ՈՒ խնգասիրտ կռվում էնք մենք,երգ ենք ասում կռվում հիմի.

120 Կուծք է տվել աշխարհը ողջ`հազարամյա մի թշնամի...

Բայց անվհատ կռվում ենք մենք, ու մահը` սեգ ժպտում է մեզ—

Շատերը, ախ, պիտի զոհվեն սրտերը մեր կարոտակեզ:—

Անողո`ք է երգը այս սեգ,ինչպես կարմիր կարոտը մեր—

Կրակեցե`ք Կարակեցե`ք խելագարված իմ ընկերներ...»: