Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

X

120

Մայր էր մտնում իրիկնային արևը` թեժ լույսով

վառված :

Ու անվհատ կովում էին ամբոխները խելագառված։ Աչքերի մեջ` կարմիր մի հուր, ու սրտերում — կարմիր կրակ`

Վերջին թափով մի ամրակուռ` անգայթ կովում էին նրանք։

Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին

առաջ —

130 Ու թշնամին փախուստ տվեք' ահաբեկված ու վտարված։—

Մութ էր արդեն, մայր էր մտել արեգակի շողը

վերջին.

Երբ գրոհով մի անվեհեր կայարանը գրավեցին...

XI

Մութ է հիմա։ Գիշերը, խոր, իջել է վար։ Մութ է հիմա, թանձր խավար։ 135 Երկաթուղու կայարանում, ուր ո`չ մի լույս չկա վառված,


Խռնվել են հազարանուն ամբոխները

խելագարված։ —


Գիշերի մեջ չեն երևում հաղթ կամարները երկաթհ' Լույս չեն վառել կայարանում որ թշնամին չնկատե։ Սպասում են` աչքերն հառած խավարամած

հեռուներին`


140 Մութը իջավ համատարած, մինչ կայարանը

վերցրին։—


Սպասում են, որ մինչև Լույս գոնե մի քիչ

հանգստանան