Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

{{Բանաստեղծություն|Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/89|<poem>Մութ նստել է կասկածը հին աչքերով

խավարամած

160

Նայում է նա կայարանին, որ կանգնած է իրա
դիմաց

։

Շարժվում է մութը կարծես ու խավարով իր

աչքերի—

Նայում է նա լուրթ աչքերին խելագարված

ամբոխների։—

Ու տագնապով անլըռելի, հայացքներով

անթարթ լարված`

նայում են մութ հեռուներին ամբոխները

խելագարված։

165

Լուրթ աչքերով խորը, տխուր — մո՛ւթն են դիտում
նրանք անհուն—

Ու դժժում է աղմուկը խուլ գիշերային

կայարանում...

XIII

(Հոծ բանակով, հսկայական կայարանի դեմ

խռնված`

Լուրթ աչքերով արևակամ — դաշտն են դիտում

խավարամած

։

Մո՛ւթ է դեմը, ու խավարում, որ բացվել է,

որպես անդունդ

170

Երևում է հեռո՜ւ֊հեռո՜ւն կարմիր լույսով

վառվող մի գունդ։ Աչքերի դեմ մթակալված, հայացքների դեմ

ակընդետ —

Հեռու մթում լույսն այդ վառված գո՛ւնդ է թվում, {{Աջաթև|կարմիր մի կետ։