Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիշերի մեջ - կարմի՛ր, կարմի`ր սոսգնապալից վառվում է նա`

Գիշերի մեջ վառել են, որ զորքը պատրաստ, արթուն մնա։

175 Անծայրածիր մթում հեռվում կարծես կարմիր գլուխ է շան-

Վառել են այն, որպես կովի ու տագնապի ազդանշան:

— քաղաքն է այն հազարամյա, ուր տագնապ ու տենդ կա հիմի:

Պահվել, է նա, որպես վախից խելագարված մի թշնամի


Ու կրակը այդ կարմրակեզ —ահանշան ու վիթխարի-

180 Մի արնագույն կետ է կարծես ուղեղի մեջ խելագարի

Բռընկվել է հույսով հետին, հոգևարքի տենդով վառված—

Ու նայում են կարմիր կետին ամրրխները խելագարված—

XIV

Գիշերի դեմ խավարամած, աչքերն հառած կարմիր կետին`

Ամբոխները խելագարված սպասում են աոավոտին։ 185 Ու վառվում խավարակուռ հոգիներում նրանց անգայթ

Կետը այդ մուգ, որպես հեռու, հրաբոսոր մի ճառագայթ։

Սուր մխվել է նրանց սրտում, որպես մի թեժ,

կարմիր բևեռ —