Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Թույն է լցնում, ու բարբաքում, ու երազներ աշխարհավեր...


Աղմկում է նրանց սրտում մորմոքը հին, հազարամյա —


190 Տենգ է սփռում ու խլրտում նրանց անգայթ սրտում հիմա


Լուրթ աչքերում փայլում է վառ արյունամած մի ցանկություն —


Ու աչքերը միլիոնավոր թո՛ւյն են թքում, արյուն ու թույն


Բարձրանում է նրանց սրտից տարիների մաղձը աղի —


Ու վառվում է լուրթ աչքերում` արյունալից ու կատաղի:


195 Ու աչքերը արյունամած անթարթ հառած կարմիր կետին:

Ամբոխները խելագարված սպասում են առավոտի: XV

...Գիշերի՛ դեմ գիշեր է մութ խավարամած նրանց հոգին,


Որ կարոտով մի կրակոտ սպասում է առավոտին։ Խավար է մեծ սիրտը նոցա, բայց խավարում անծայրածիր—


200 Արկինքնե`ր կան կապուտաչյա, հորիզոննե՜ր` անծա՜յր, անծի՜ր։


Ու ալքերում նրանց կապույտ, ուր իջել է գիշերը մութ —


Հազա՜ր.բողբոջ կա կրակոտ, ու արշալույս, ու առավոտ։