Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1920



ՆԱՅԻՐԻ ԵՐԿՐԻ8



Եկել — երկաթն երգ եմ ձեզ ասում
Ես — կարմիր պոետ — Եղիշե Չարենց։
Ե՛ս եմ՝ նայիրցի մի հսկա պոետ —
Եկել եմ ահա դարերի հեռու
5 Ու հին մշուշից —
Մշուշի միջից անթիվ դարերի.
Եկել եմ ահա ու կանգնել եմ, սեգ,
Եվ երգ եմ ասում հիմա բոլորիդ—
Երկաթե մի երգ:

10 Ոտքերս, ամուր, հողի մեջ մխած,
Գլուխս աստղերում,
Անսասան, հաստատ կանգնած հողմային
Օրերի հրում —
Իմ հավերժատես, պայծառ աչքերով
15 Նայում եմ հեռուն։