Դեմս — հողմակոծ աշխարհն է անծայր,
Հեսո՜ւ ու հեռո՝ւ,—
Շաչում է, զնգում, ահեղ ու պայծառ—
Բոսո՜ր հողմերում։ 20
Գլխիս վրայով
Թռչում են, շաչում օրերը արագ,
Հողմերի նման հավիտենության
Ծեծում են կուրծքս վիթխարի թափով,—
Ծեծում են կուրծքս, շաչում ու իրենց 25
Երկաթ թևերով թռչում են հեռու—
Ու հեռուներում ոռնում են անտես,
Ոհմակների պես քաղցած գայլերի,
Որ գազազել ու շշմել են ասես
Հողմերում հրի։
30
Ու կանգնել եմ ես՝
Ոտքերս ամուր հողի մեջ մխած
Ու գլուխս տո՜թ խառնարաններում
Անցած ու գալիք անթի՜վ օրերի։ —
Ու կանգնել եմ ես 35
Լեռների վրա իմ ավեր երկրի,
Կանգնել եմ հաստատ ու երգ եմ ասում
Խնդասիրտ. արի,
Եվ նետում եմ իմ երգը հողմաձայն
Ժողովուրդներին բոլո՜ր կողմերի — 40
Բոլո՜ր կողմերում տառապող մարդուն։
Եվ ասում եմ ես.
— Եկե՜լ եմ ահա.
Եկե՜լ, հասել եմ դարերի մուժից,
Անբոց մշուշից հեռու դարերի — 45
Եվ բերել եմ ձեզ, կարմիր ձեր երթին,
Սի՛րտը Նայիրի...