Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ե՛ս — ե՛ս եմ նորից.—
Ոսկի երակը հնամյա ցեղիս,
Իմ ջլաբազուկ, հաղթ ժողովրդի
Օղակը վերջին,
110 Տվել եմ սիրտս գալիք օրերի
Երկաթե երգին,
Կապել եմ կյանքս Գալիքի հետ վառ —
Եվ կրում եմ իմ մեծ, հսկա սրտում —
Մի երկաթակուռ, նո՜ր, հզո՜ր աշխարհ։

115 Ու կանգնել եմ ես, հզոր ու հաստատ,
Լեռների վրա քո հավերժաձյուն —
Կանգնել եմ, պայծառ, ու շուրջս հիմա
Գալիքի կարմիր թևերն են շաչում—
Եվ կարծրանում ու պնդվում է հոգիս
120 Նրանք շառաչում։

Ու հպա՜րտ եմ ես, հպա՜րտ է ու խենթ
Քո կարմիր հրով լքված իմ հոգին.
Հպարտ եմ, որ ես — անհուն մի պոետ.
Ձայնով խնդագին —
125 Խառնում եմ այս նո՜ր, հզոր ե՜րգը քո —
Բոլորի՜ երգին...