Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է՛սպես էլ խելացի երկի՜ր,
     է՛սպես էլ դրկից․․․
     Օ, երկի՜ր, երկի՜ր․․․
     Կանչի՛ր,
    785 Գլխին տո՛ւր,
     Առ կեր․․․
     Ա՛յ քեզ բարքեր․․․
     Օ տե՛մպորա, о մո՛ռես,
     Օ Զանգեզուր, о Գո՛րիս․․․

էս խոսքերից հետո ՂԱՐԱՆ դեմքի դիմակը դեն է գցում
փութով. ետ նորից դառնում է ՂԱՐԱ, երգում մասխարա.


    790 Այ ղարագյո՛զ, ղա՛րագյոզ,
     Վա՛յ մռութիդ, ղա՛րագյոզ,
     Սրանց մտի՛կ, ղա՛րագյոզ,
     Զեռաց գտի՛, ղա՛րագյոզ։

Թռչում է ցած․ ձեռաց գլուխներին տալով բաժանում է
դրանց․ ետ նորից ձևանում է հաշտարար գեներալ․


     Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք։
    795 Պատ-րա՛ստ։

Երեքը մեբերան․
        Մենք—մի՛շտ—պատրաստ,
        Տե՛ր—գեներալ։
ՂԱՐԱ
        Շագոմ—ա՛րշ։

Ինքը ընկնում է առաջ։ Դրանք—հետևում են նրան։
Ելնում են դուրս։ Սուս։ Բեմը դատարկ է, բան չկա։