Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էս հարայհրոցում մի կողմից ծակից երևում է ռեխը
անգլիացու, կամ, կուզեք, իտալացու, ամերիկացու մեկ
է․ մենակ թե խաղալիս ռեխը դեղին ներկեք։ Նայում է
ուրախ—ուրախ, ձեռքերը քսում է իրար․ կնյազը, տերտերը,
մելիքը, չարչին, վարդապետը շրջապատել են
նրան, նայում են հարայհրոցին, ուրախ են, շատ են
ուրախ, ուտում են, խմում են արաղ, բեմի վրա— աղմուկ,
հարայհրոց, թոփ, թվանք, թուր, կրակոց ու կրակ։
էս ժամանակ բեմը ԲԱՆՎՈՐՆԵՐՈՎ լցվում է արագ։
Գալիս խառնվում են կռվողներին, համոզում են դրանց-


     — Խի՞ եք կռվո՞ւմ:
     — Ընչի՛։
Ցույց տալով մեկնումեկին.

    825 —Տո՛, տո՛ւր դրա դնչին.․․
     — Ում համար եք կռվում․․․
     — Չարչո՞ւ—մելիքի՞— աղի՞...

ԶԻՆՎՈՐՆԵՐ
     — Լսե՛ք, լսե՛ք տղին,
     — Տվե՛ք Գեգեչկորու ռեխին․․․
    830 — Կարճիկյանի քթին․․
     — Մուսավաթի միրքին։

ՄԻ ԲԱՆՎՈՐ ԲԱԼՇԵՎԻԿ
     — ԸՆԿԵՐՆԵ՛Ր,
     — Ինտերնացիոնալ երդի՛․․․

(Սկսում է)
     — Տվե՛ք, տվե՛ք դրանց․․․
    835 Կորչի՛ն...
     — Դալո՜յ.․․
     — Դալո՜յ․․․