Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բեմից քշում են դրանց՝ մռութներին տալով, բեմը
լցվում է ժողովրդով։

Դրոշակներ։ Պլակատներ։ Լենինի, Մարքսի նկարներ

ՂԱՐԱՆ գալիս է բեմ. պատից—պատ քաշում է պլակատ՝
ֆոնը սև, տառերը—կարմիր—


ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԵՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք
էս ժամանակ ահա չարխը դառնում է էլ ավելի արագ.
փայլում է, ոնց որ այլ կրակ վառվի—դառնում է— ԿԱՍ-
ԿԱՐՄԻՐ

ՂԱՐԱ թռչում նստում է չարխի վրա․ դեպի ետ հանում
է լեզուն․ հետո ճաառ է ասում․


           — ԸՆԿԵՐՆԵ՛Ր,
     Տեսա՞ք Կապկազի թամաշեն․
    840 Ես կուզեի միայն, որ ոչ թե մենակ աչքերով,
     Այլ խելքով է՛լ աշեք —
     Ու էն լրբերի կերած թանապուրը հիշեք։
     Ընկերնե՛ր.
     էս ե՛ս եմ գրե ձեզ համար,
    845 Աջողել եմ կամ շա՛տ, կամ քի՛չ։
     Ոչինչ։
     Բավական է ինչքան ձեզ խաղան —
     Անտիգոնե,
     Նամուս,
    850 Օթելլո,
     Քին։
     Քիչ էլ թող մեր խալխը նայե
     Դաշնակի ջարդած քթին,
     Մենշևիկի մրոտած խելքին,
    855 Մուսավաթի միրքին։
     Բավական է թառռոնը պետական
     Օթելլոներ ծրի.