Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսա՞ք մեր խոխեքը դրանց
     Ո՞նց թռցրին...
    860 Ընկերնե՛ր։
     Աջողած էր, թե չէ էս թամաշեն—
     Մե՛կ է.
     Բանն էն է որ բռնենք մեր թշնամու բկեն։
     Հասկացա՞ք,
    865 ացա՞ք,
     աք,
     քը,—
     Հիմի ո՞ւր են դրանք—
     ՄԿԻ ԾԱԿԸ..․
    870 էլ չկան։
     Մտել են ծակը մկան։
     Էլ յո՛խտուր։
     Ա՛րարիս։
     Нету.
    875 Փա՛ս.
     Բա՛ս.

ՅԱՇԱՍԸՆ ԿԱՊԿԱԶ...


էստեղ ՂԱՐԱՆ չարխիս թռչում՝ կանգնում է ժողովրդի՝
առաջ. գոռում է—

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ․․․

Բեմը և ժողովուրդը երգում են միասին.—

     — Ելի՛ր, ում կյանքը անիծել է,
     Ով ճորտ է, մերկ է և ստրուկ։
     Արդեն վառվում են մեր սրտերը,
     Արդեն կռվի ենք մենք ձգտում։
    5 Այս հին աշխարհը կփորենք մենք
     Մինչև հիմքերը—և հետո
     Մեր նոր աշխարհը կշինե՛նք մենք,
     Ուր ոչ ստրուկ կա, ոչ դժգոհ։