Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սա՛ է վերջին կռիվը
10 Եվ պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե։

Ոչ—ո՛ք չի տա՛ մեր փրկությունը,
Ո՛չ խենթ հերոսը, ոչ արքա՛ն.
15 Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական։
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր —
Խփե՛նք մուրճերը, տանք մեր ուժը,
20 Քանի երկաթը տաք է դեռ։

Սա՛ է...

Լոկ մե՛նք, ճորտեր ու բանվորներս,
Ունենք անխախտ մի իրավունք
Ասել, որ հողը մե՛րն է, մե՛րն է —
25 Կորչի՝ հարուստը թող տզրուկ։
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը
Եվ կուշտ շները չքանան,
Նորից երկիրը և երկինքը
Մերն ե՛ն ու մերը կմնան։

30 Սա՛ է վերջին կռիվը
Եվ պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե։