Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Հ․ Ս․ Խ․ Հ․


Նո՛յն էր մինչև երեկ
Նստել
Վերը՝
Ձյունե Արարատի գլխին։

5 էսօր վա՛ր ենք բերե,
Որ թևերը քշտե
Եվ խուղերը սրբե աշխատավոր խալխի։

Էսօր—
Ե՛ս եմ կեցել,
10 Ինձ հետ—
Եռա՛նդը ձեր՝
Հագո՛
Մկո՛,
Հաբե՛թ։
15 Կեցել եմ մեյդանում
Ե՛ս եմ —
Եվ դո՛ւ,
Եվ դու.
Բոռում եմ բերանբաց,
20 Բոռում եմ՝ բե՛ր...