Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միստր Սնոուդենը կարդում է։
Դեն է նետում։
Թռչում է բուֆետից ափսեն։
Վրան՝ ձու,
Պանիր,
Կարագ,
Շոկոլադ,
Սեր։
Միստր Սնոուդենը բանում է բերանը․
Բաժակը սահում է.
Շոկոլադը խմվում է։
Բուտերբրոդը վեր․
Ինքնիրեն ուտվում է։
Բավական է։
Ափսեն թռչում է բուֆետը։
Միստր Սնոուդենը բարձրանում է։
Թռչում է վարտիկը—
Ինքնիրեն հագնվում է։
Շապիկը։
Նույնպես։
Լվացարանը դեպի նա։
Սապոնը—երեսին։
Ածելին ինքնիրեն ածիլում է։
Համբուրում է պուդրան։
Պուլվերիզատորը ծիծաղում է։
Սանրը սանրում է։
Պատրաստ է։
Թռչում է ֆրակը.
Մտնում է թևերը —
Հագնվում է։
Խոզանակը մաքրում է փոշին։
Հուշիկ—