Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մտնում է միսիս Սնոուդենը։
Ոնց որ փերի։
Սնոուդեն ամուսիններն համբուրվում են։
Երկուսն էլ առողջ են։
Գոհ են։
Լավ են քնել։
Կրկին համբույր։
Միստր Սնոուդենը—դուրս։
Լիֆտ։
Ավտո։
Լոնդոն։
Հայդ–Պարկ,
Սիտի։
Թեմզա։
Պալա։
Ամեն տեսակ բաներ։
Միստր Սնոուդենը գնում է պարլամենտ։


ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ՄԻՍԻՍ ՍՆՈՈԻԴԵՆ ԵՎ ՄԻՍՏՐ
ՄԱԿԴՈՆԱԼԴ



Բուդուար։
Միսիս Սնոուդենը։
Մեկնվել է փափկաթոռին։
Ոտքերի մոտ—դոգ։
Գրկին—կատու։
Երազում է։
Աղախինը։
Նամակ։
Կոնվերտը դեն։