Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուրս։
Ավտո։
Ավտոյի ներսը։
Սոցիալիստ սիրահարներն օրորվում են։
Համբույր։
Գրկախառնում։
Փողոց։
Ավտոն թռչում է։
Միստր Մակդոնալդի պալատը։
Լիֆտ։
Լակեյ։
Կաբինետ։
Ննջարան։
Միսիս Սնոուդենը քնքուշ դիմադրում է։
Միստր Մակդոնալդը՝ չոքած։
Համբույր։
Գրկախառնում։
Մահճակալ։
Մշուշ։
Մնացածը— մշուշում։
Ընդունված չէ։
Ամոթ է։

ՀԱՋՈՐԴ ԱՌԱՎՈՏԸ


Միսիս Սնոուդենի ննջարանը։
Միստր Սնոուդենը։
Հարցապնդում։
Միսիսը թռչում է անկողնից։
Ոտիկո պարկետին՝
— Դու՛րս։
Հեկեկում է։