Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միստր Սնոուդենը չոքում է։
Միսիսը մեկնում է մի մատը—
Միստրը համբուրում է։
Հայացք՝ իրար։
Ժպիտ։
Համբույր։
Գրկախառնումն։
Հաշտություն։
Շոյվում են, ոնց որ մի զույգ կատու։

ԵՐԿՈԻ ԱՄԻՍ ՀԵՏՈ


Միստր Մակդոնալդի կաբինետը։
Միստր Մակդոնալդը։
Լակեյը ներս։
Նամակ։

Հոգյակս,


Ես հետաքրքիր դրության մեջ եմ․․․ ես կորած եմ...
Միստր Սնոուդենը կարող է իմանալ․․․ Ախ, այն երեկոն․․․
Ի՞նչ կասի Լոնդոնի սոցիալիստական կարծիքը․..
Փրկի՛ր․․․ Սպասում եմ այս երեկո։ Շու՛տ, շու՛տ, շու՛տ...

Քո՝ Ս․


Միստր Մակդոնալդի կաբինետը։
Միստր Մակդոնալդը։
Նամակը նետում է գետին։
Քայլում է պատեպատ։
Պոկում է մազերը։
Աչքերը,
Վախ։
Սարսափ։