Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շփոթ։
Լակեյը ներս։
Նամակ։

Ամենահարգելի միստր,


Մի շաբաթից, ինչպես գիտեք, մեկնում ենք Սովդեպիա։
Անարխիայի երկիրը։ Չմոռանաք հրահանգները։
Երեկոյան ձեզ մոտ կանցնենք։

Ձեր՝ (ստորագրություններ)։


Միստր Մակդոնալդի կաբինետը։
Թաղվել է թիկնաթոռում։
Կանգնում է։
Նստում։
Կանգնում։
Ճմլում է նամակը։
Մատները մազերին։
Աչքերը։
Աչքերում—հարցական։
Սարսափ։
Տեղատվություն։
Ա՜․..
Գտավ։
Գրում է։
Լակեյ։
Նամակը նրան։
Միսիս Սնոուդենի ննջարանը։
Աղախինը ներս։
Նամակ։

Թանկագին միսիս,


Իզուր եք խուճապի ենթարկվում։ Ես ձեզ համար
ամեն ինչ կանեմ։ Բացատրություններն հետո։ Իսկ