Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովգնացք։
Գնացքը սողում է։
Ներսը։
Պրոլետկուպե։
Չոր։
Տախտակ։
Միսիս Սնոուդենը։
Վզին—բոա։
Փաթաթվել է։
Մրսում է։
Ցուրտ է։
Դուրսը։
Գնացքը սողում է։
Ձյուն։
Բուք։
Քամի։
Ձմեռ։
Р.С.Փ.С.Р.
Ներսը։
Միստր Սնոուդենը նիրհում է։
Միսիս Սնոուդենի բոան։
Վրայից սողում է ոջիլը։

ՈՋԻԼԸ


Սողում է։
Սողում է։
Սողում է։
Բարձրանում է դեպի վիզը։
Հասավ։
Ուզում է վիզը մտնի։
Կուպե։