Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Եվ...
Ահա խուղերը խուլ,
Փողոցները քոսոտ,
Կորած բոսոր հողում
25 Խճուղիները սև —
Հորդում են հորդահոս,
Փողոցը ողողում,
Լցվում են աչքերիս դռներից
Ներս․․․

30 էստեղ —
Քաշում են մաճ։
Մաճը ճեղքում է սիրտս — վարում։
Էստեղ գործում են կտավ։
Նա։
35 Նա։
Նա։
Ո՞ւր է.
Գտա՞ր —
Չգտա՞ր.
40 էստեղ մեյդան է, չայխանա,
էստեղ կիները մազերին դեռ դնում են հինա։

Էշը ահա —
Չո՛ւ—չո՛ւ —
Աստաֆյանի միջով։
45 Ավտոն նրան բոթում —
Հառաչում է բոսոր։

Մի երկաթե թռչուն
Մեր նայիրյան տոթում
Թպրտում է էսօր։