Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միսիս Սնոուդենը վեր է թռչում։
Մատը վզին—
Բռնում է․
Տեսավ։
Վեր թռավ։
Կանգնեց։
Աչքերը չիռ։
Նետում է ոջիլը—
Ոջիլը ետ նորից դեպի մատը։
Նետում է—
Ետ նորից դեպի մատը։
Սեղմում է մատով ոջիլը—
Ոջիլը մեծանում է։
Վազում է կուպեով։
Ետևից— ուղեկիցները։
Կոնդուկտոր․ կոնդուկտոր․
Կոն—դուկ—տոր․
Միսիս Սնոուդենը խելագարվում է.
Վագոնից—վագոն,
Հասնում է շոգեկառքին—
Ոջիլը դեռ ձեռին է։
Նետեց հնոցը—
Ոջիլը դեպի ետ,
Թռչում է դեպի միսիս Սնոուդենը։
Փախչում է։
Ոջիլը ետևից։
Վագոնից վագոն,
Կուպեից կուպե,
Վերև,
Ներքև
Հևիհև է,
Հևում է։