Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նորից շոգեկառքը։
նետում է դեպի բոցը—
Չի օգնում․
Ոջիլը նրան հետևում է։
Օգնեցեք․ օգնեցեք․ օգնեցեք։
Լուռ են։
Ամենքը իր գործին։
Մարդիկ,
Կանայք,
Կոմիսարներ,
Զինվորներ—
Ոնց որ չեն նկատում․
Հանգիստ են․
Կամ կարդում,
Կամ խոսում,
Կամ լսում են։
Ետ—
Նորից դեպի կուպե։
Պատեպատ․
Զարհուրած․
Խելագարված․
Ցնցված—
Աչքերը դեպի ետ—
Աչքերով չի նայում—հևում է․
Ոջիլը նրան հետևում է․
Հասնում է ետևից—
Մեծացել է․
Հրեշ է։
Է՜յ։
Փրկեցեք, փրկեցեք, փրկեցեք։
Հասավ—
Կբռնի՛, կբռնի՛, կբռնի՛—