Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեպի դուռը.
— Աստված։—
Գնացքը կանգնեց։
Դուրսն է։
Կայարան։
Մոսկվա։
Զորք։
Զինվոր։
Լիքը։
Դրոշներ,
Պլակատներ,
Դրոշներ։
Միտինգ է։
Վազում է ամբոխում։
Արդեն ջուր է կտրել։
Ոնց որ շոգ է։
Ետևից— պլակատներ.
«Կեցցե՜ սովետական իշխանություն»․
«Դալոյ Դենիկինը»
«Կոլչակը»։
Փողոց։
Ավտո։
Նստում է մեջը։
Դեռ էլի— հևում է։
Նայում է դեպի ետ․—
Ոջիլը թռչում է ետևից,
Ոջիլը նրան հետևում է։
Կրեմլ։
Իլյիչի կաբինետը։
Միսիս Սնոուդենը— Ներս։
Ոջիլը— ետևից։
Միսիս Սնոուդենը սարսափահար է։