Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լոնդոն.
Միսիս Սնոուդենի ննջարանը։
Ինքը քնած։
Ոջիլը բարձրանում է—
Բարձին է։
Ելնում է իր վզին։
Սողում է դեպի իր շրթունքները—
Ուզում է քիթը մտնի—
Ախ։—
Իլյիչի կաբինետը։
Միսիս Սնոուդենը թռչում է աթոռից,
Վազում է.
Փախչում է․
Չկա։
Լուբյանկա։
В.Ч.K-
Միսիս Սնոուդենը— ներս,—
Ոջիլը ետևից։
Ընկեր Ձերժինսկին։
Ցույց է տալիս մատով։
Աչքերով աղաչում է․
— Զալպ տվեք —էյ․—
Ձերժինսկու աչքերը․
Աչքերում— հարցական․
— Ոջի՞լ,
— Ճիշտ է․
Դենիկին,
Կոլչակ,
Յուդենիչ,
Սկորոպադսկի—
Ո՞րը թվես․․․
Դուրս։